ԱՄՆ–ում Ֆ–16 կործանիչ է վթարվել

Մայիսի 17-ի գիշերը Կալիֆորնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում տեխնիկական խնդիրների պատճառով վթարվել է ԱՄՆ օդուժի Ֆ–16 կործանիչ։ Կործանիչը ընկել է ավիաբազայի մոտակայքում գտնվող չբնակեցված շինություններից մեկի վրա։

Այս մասին հայտնում է Los Angelos times–ը։ Ինքնաթիռի մոտ առաջացած տեխնիկական խնդիրները մասնավորապես կապված են հիդրավլիկայի հետ։ Կործանիչի օդաչուն վթարի ժամանակ հասցրել է կատապուլտ լինել և փրկվել։

Վթարված Ֆ–16–ի ընկնելու վայրը
Վթարված Ֆ–16–ի ընկնելու վայրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *