Սևաստոպոլում շարունակվում են հունիսի 22-ին սկսված Ուկրանիայի ԶՈՒ և ՌԴ Սևծովյան նավատորմի «Խաղաղության ֆարվատեր-2013» զորավարժությունը, որի նպատակն է ծովահենների դեմ համատեղ գործողությունների իրականացումը։
Բացման խոսքում Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Յուրի Իլինը նշել է, որ երկար ընդմիջումից հետո, երրորդ տարին է, ինչ Ուկրաինան Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություն է իրականացնում։
Միջոցառմանը ներգրավված են երկու նավատորմերից 15 ռազմանավ, արագընթաց լողացող միջոցներ, հակադիվերսիոն ստորաբաժանումներ, ռազմական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ։
Զորավարժության ծովային փուլն իրականացվել է Սև ծովի հյուսիս-արևելյան հատվածում հունիսի 25-ին։ Հիմնական հրամանատարությունը ռուսական կողմի վրա է։
Հիշեցնենք, որ Սևաստոպոլի ռազմաբազայի շուրջ ռուս-ուկրաինական հարաբերությունները պարբերաբար սրվում են՝ կապված ռուսական նավատորմը ռազմաբազային դուրս բերելու Ուկրաինայի պահանջների հետ։