Չեխական ընկերությունը Ադրբեջանի ՊՆ-ին է ներկայացրել իր արտադրանքը

Մայիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ տեղակալ – նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ Ֆուադ Մամմադովը ընդունել է չեխական զինագործական Ceska Zbrojovka Group SE ընկերության ղեկավար Լյուդոմիր Կովարիկին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Կովարիկը ներկայացրել է իրենց արտադրանքը և դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը։

Ceska Zbrojovka Group SE ընկերության պատվիրակությունը Ադրբեջանի ՊՆ-ում

Ceska Zbrojovka ընկերությունը արտադրում է հիմնականում ատրճանակներ, հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև ռազմական հանդերձանք։ Հատկանշական է, որ այս ընկերությունը 2018-ից մտել է չեխական խոշոր «Չեխոսլովակ Գրուպ» հոլդինգի մեջ, որն էլ հենց զբաղվել է Ադրբեջանին ինքնագնաց «Դանա» հրետանային համակարգի և RM-70 ՀԿՌՀ-ի վաճառքով։

Հավելենք նաև, որ այս օրերին պաշտոնական այցով Ադրբեջանում է Չեխիայի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *