Մայիսի 15-ին Բելառուսում անցկացվող Միլեքս ” 2019 (MILEX-2019) ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել են Բելառուսի Պաշտպանական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոն և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Յահյա Մուսաևը։
Այս մասին գրված է ցուցահանդեսի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցության առկա և հեռակա ուղղությունները։

Նշենք, որ ցուցահանդեսի ընթացքում Յահյա Մուսաևը հանդիպել է նաև Սերբիայի պաշտպանության նախարարի օգնական Նենադ Միլիռադովիչին։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսն անցկացվելու է մայիսի 15-18-ը՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որը Բելառուս է մեկնել մայիսի 14-ին։