Այսօր՝ հունիսի 25-ին, Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի միջազգային ռազմավարության գծով առաջին տեղակալ Էնդրյու Մուրրիսոնին։
Համաձայն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքի՝ կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունները տնտեսական ու էներգետիկ բնագավառներում՝ ընդգծելով ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացումը։