ՀՀ ՊՆ պատվիրակություն կմասնակցի MILEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Մայիսի 14–ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցելու է մայիսի 15–ին Մինսկում մեկնարկող MILEX-2019 ռազմարդյունաբերական 9–րդ միջազգային ցուցահանդեսին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

MILEX-2019 ցուցահանդեսին մասնակցելու են 30 երկրից 47 պաշտոնական պատվիրակություն և ներկայացված է լինելու 170 ընկերություն։ Ադրբեջանական Azeridefence մասնագիտացված կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նույնպես մասնակցում է ցուցահանդեսին։

MILEX-2019-ը տևելու է մինչև մայիսի 18–ը: Ցուցահանդեսին մասնակցում են նաև պատվիրակություններ Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չնաստանից և այլ երկրներից։ Razm.info–ն կհետևի և ավելի ուշ կներկայացնի ցուցահանդեսին տարածաշրջանային երկրների ներկայացվածությունն ու այլ հետարքիր մանրամասներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *