Թուրքիայի ՌԾՈւ–ն միաժամանակ երեք ծովում զորավարժություն է անում

Այսօր Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկում է «Դենիզ Քուրդու – 2019» (“Deniz Kurdu ” 2019”) կոչվող խոշորամասշտաբ զորավարժություն, որին ներգրավված է 131 նավ, 57 ինքնաթիռ և 33 ուղղաթիռ։ Մասնակցելու է ընդհանուր 25 հզ 900 ծառայող։

Զորավարժության մասին հայտնում էԹուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ այդմ՝ զորավարժությունն անցկացվելու է միաժամանակ երեք ծովերում՝ Էգեյան, Միջերկրական և Սև։ Այն տևելու է մինչև մայիսի 25–ը։

Թուրքիայի ՌԾՈւ–ն միաժամանակ երեք ծովում զորավարժություն է անում
Թուրքիայի ՌԾՈւ–ն միաժամանակ երեք ծովում զորավարժություն է անում

Զորավարժությանը մասնակցելու համար այսօր առավոտյան ՌԾՈւ Աքսազ նավահանգստից շարժվել են ֆրեգատներ, հրթիռակիր նավակներ, սուզանավեր, աջակցող սահմանապահ նավեր, ականորսիչ և պարեկանավեր։ Բացի ռազմանավերից, զորավարժությանը մասնակցելու են նաև ՌԾՈւ ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։

Հիշեցնենք, որ Թուրքիան միաժամանակ երեք ծովերում արեց նման խոշոր զորավարժություն այս տարի փետրվարի–մարտ ամիսներին։ «Մավի Վաթան –2019» զորավարժությանը մասնակցում էր ընդհանուր 103 նավ, այդ թվում՝ 13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռակիր նավակ, 7 սուզանավ, 7 ականորսիչ նավ, 17 աջակոցող սահմանապահ նավ, 14 պարեկանավ, 22 դեսանտային և 1 վարժանքների նավ։ 

Թուրքիայի ՌԾՈւ–ն միաժամանակ երեք ծովում զորավարժություն է անում
Թուրքիայի ՌԾՈւ–ն միաժամանակ երեք ծովում զորավարժություն է անում

Դեռ այն ժամանակ թուրքական աղբյուրները նշում էին, որ «Մավի Վաթան –2019»–ը հանրապետության պատմության խոշորագույն ռազմածովային զորավարժությունն է, բայց այժմ «Դենիզ Քուրդու»–ն ավելի մեծ մասշտաբներով է անցկացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *