Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայում սկսվել են լեռնային պատրաստության պարապմունքները։ Վարժանքները կտևեն մոտ մեկ ամիս։
Այս մասին Razm.info–ին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։
102–րդ ռազմաբազայի զինծառայողները լեռնային պայմաններում կանցնեն ֆիզիկական, կրակային, հետախուզական, ինժիներական, ռազմաբժշկական, ՊԶԽԶ (պաշտպանություն զանգվածային խոցման զենքերից) և ռազմական տեղագրության պատրաստություն։ Վարժանքներին մասնակցում են ավելի քան 500 զինծառայող և ներգրավված է մոտ 100 միավոր զինտեխնիկա։
