Հայաստանցի 10 փրկարար Ռուսաստանում վերապատրաստում կանցնի

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 10 աշխատակից կմասնակցի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և փրկարար ծառայության համագործակցության շրջանակներում Ռուսաստանում անցկացվելիք վերապատրաստման դասընթացներին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

2019 թվականի մայիսի 13-30-ը, փրկարարները Սոչի քաղաքում կմասնակցեն «Լեռնային պատրաստություն» տարածաշրջանային որոնողափրկարարական ծրագրով դասընթացին: 

Դասընթացին մասնակցում են` Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը (ՀՆՓԱԻԿ), Փրկարարական ուժերի վարչության (ՓՈւՎ), Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների (ՄՓՎ) ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *