Ուզբեկստանում ցուցադրել են թուրքական Ejder Yalçın զրահամեքենաները

Ուզբեկստանում մայիսի 5–ին տանկային բիաթլոնից հետո տեղի է ունեցել 2–րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակին նվիրված շքերթ, որտեղ երևացել են թուրքական և ուզբեկական համատեղ արտադրության Ejder Yalçın զրահամեքենաները։

Շքերթի մասին հայտնում է Ուզբեկստանի ՊՆ կայքը։

Ուզբեկստանի ԶՈւ Ejder Yalçın զրահամեքենա
Ուզբեկստանի ԶՈւ Ejder Yalçın զրահամեքենա

Ejder Yalçın զրահամեքենաների համատեղ արտադրության մասին հուշագիրը թուրքական Nurol Makina և ուզբեկստանյան UzAuto ընկերությունները ստորագրել էին 2017 թվականին և ըստ հուշագրի՝ թուրքական ընկերությունը պարտավորվել էր արդեն պատրաստի 24 միավոր զրահամեքենաներ մատակարարել Ուզբեկստանին: Ուզբեկստանը նաև իրավունք էր ստացել համատեղ արտադրանքը վաճառել 3–րդ երկրի։

4×4 ընթացամասով զրահամեքենան կշռում է 14 տոննա, ունի 375 ձիաուժ հզորությամբ շարժիչ և առավելագույնը կարող է զարգացնել 120 կմ/ժ արագություն։ Մեքենան նախատեսված է 11 հոգանոց անձնակազմի համար։ 2018 թվականին Թուրքիայում փորձարկվել է մեքենայի հեռակառավարվող տարբերակը։ Ejder Yalçın զրահամեքենաներ կան Թունիսի ու Կատարի սպառազինությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *