Վրաստանում մեկ տարի առաջ թալանվել է ավիագործարան. մեղավորները դեռ չեն գտնվել

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողներին իրենց աղբյուրներից հայտնի էր դարձել, որ «Թբիլավիամշենի» գործարանի տարածքում մեկ տարի առաջ գողություն էր եղել, ինչի մասին իշխանությունները չէին հայտնել:

Գողացվել էին անգարներում կայանված Վրաստանի ՆԳՆ ենթակայության Մի-8 ուղղաթիռների մասեր: Գործարանի տնօրենը՝ Նոդար Բերիձեն լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ուղղաթիռներից գողացվել են կարևոր մասեր, սակայն այլ մանրամասներ չի հայտում:

Գործարանի տարածքում է գործում նաև Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը, որտեղ էլ կազմակերպվում է զինամթերքի, զինտեխնիկայի արտադրություն: Ըստ Բերիձեյի՝ տարածքի անվտանգությամբ զբաղվում են հենց «Դելտայի» աշխատակիցները, վերջիններս, սակայն, հերքում են, նշելով, որ ուղղաթիռների անգարները իրենց աշխատակիցները չեն հսկել: «Դելտայի» ներկայացուցիչը ենթադրում է նաև, որ գողոնը գործարանի տարածքից դուրս չի բերվել:

Վրացի լրագրողները գործի շրջանակներում կապվել են ոմն Սերգեյի հետ, ով Ուկրաինայից եկել էր Թբիլիսի և աշխատել Չադի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռների կապիտալ վերանորոգման վրա, սակայն գործը թողել էր կոնֆլիկտի պատճառով: Հերթական աշխատանքային օրը նա և իր ուկրաինացի գործընկերները հայտնաբերել էին, որ Մի-24-ի վրայից պակասում են կարևոր մասեր, իսկ գործարանի ղեկավարությունը դրանց բացակայությունը չի պարզաբանել, ինչից հետո էլ աշխատակիցը որոշել է դադարեցնել աշխատանքը:

Չադի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը Թբիլիսիում
Չադի ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռը Թբիլիսիում

«Թբիլավիամշենի» գործարանի տնօրեն Նորդար Բերիձեն հաստատել է ուկրաինացի մասնագետների հետ աշխատելու մասին տեղեկությունը և ավելացրել, որ Մի-24-ի պարագայում մասեր չեն կորել, այլ տեղադրվել են այլ ուղղաթիռի վրա, իսկ Չադի ՌՕՈւ Մի-24-ի վրա հետո այլ մասեր են տեղադրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *