Ադրբեջանի ՊՍԾ ղեկավարը հանդիպել է իր վրացի պաշտոնակցին

Մայիսի 6-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Ղուլիևը վրաց-ադրբեջանական սահմանին հանդիպել է Վրաստանի սահմանային ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեյին:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՍԾ կայքը: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են սահմանի օպերատիվ իրավիճակի, սահմանային անվտանգության համատեղ կազմակերպման, տեղեկությունների փոխանակման և համագործակցության վերաբերյալ այլ հարցեր:

Հատկանշական է, որ այս հանդիպմանը նախորդել էր վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող քրիստոնեական Դավիթ Գարեջիի վանական համալիրիում եղած միջադեպը: Վանական համալիրը գտնվում է ադրբեջանցիների կողմից զբաղեցրած բարձունքի ստորոտում՝ վիճելի տարածքում, և ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք:

Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին. սահմանապահները չէին թույլատրել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիր, ինչը վրացական կողմում առաջացրել էր հասարակական դժգոհություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *