Մայիսի 4–5-ը Գազայի տարածքից մոտ 690 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի տարածք, ինչի հետևանքով 4 իսրայելցի է զոհվել։ Արձակված հրթիռների մի մասը՝ 240 միավոր, որսացել են իսրայելական ՀՕՊ համակարգերը։ Իսրայելը իր հերթին Գազայի հատվածում խոցել է շուրջ 280 թիրախ։
Այս մասին հայտնում է իսրայելական բանակի թվիթերյան էջը։ Ըստ հաղորդագրության՝ մոտ 200 հազար դպրոցականնների համար դպրոցներում դադարեցվել են դասերը։
Իսրայելական բանակի գործողություններից սպանվել է Համաս շարժման անդամներից մեկը՝ Ահմեդ Խուդարին, որը, հաղորդագրության համաձայն, պատասխատու էր շարժման ֆինանսական հարցերի համար։
Մայիսի 6–ի դրությամբ կողմերը համաձայնության են եկել հրադադար հաստատելու մասին, համաձայնությունը ուժի մեջ է մտել առավոտյան 04։30 դրությամբ։