Ադրբեջան է մեկնել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը

Մայիսի 5-8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում է Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևը։

Այս մասին հայտնում են Ադրբեջան և Բելառուսի պաշտպանության նախարարությունների պաշտոնական կայքերում։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովի հետ։ Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը Ադրբեջան է մեկնել Սադիգովի հրավերով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը Բելառուս էր մեկնել 2018թ. օգոստոսի 21-ին։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային զորքերի վարչության պետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *