Մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Վիրավորված զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։