ԱՄՆ ԶՈւ հրահանգիչները շարունակում են մարզել ուկրաինական բանակը

Մայիսի 2–ին Ուկրաինայի Լվովի մարզում կայացել է Միացյալ Նահանգների ռազմական հրահանգիչների հերթափոխը։ Հաջորդ 9 ամսում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին կշարունակեն մարզել ԱՄՆ 101–րդ օդադեսանտային դիվիզիայի 130 զինծառայողներ։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ կայքը։

101–րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողները Ուկրաինայում փոխարինել են 287–րդ գնդի զինծառայողներին, որոնք Ուկրաինայում էին 2018 թվականի օգոստոսից։

Ամերիկացի զինծառայողները ուկրաինացի զինվորներին ու հրահանգիչներին ՆԱՏՕ–ի ստանդարտներով մարզում են «Միացյալ բազմազգ պատրաստության խումբ–Ուկրաինա» (JMTG-U) առաքելության շրջանակներում։ Այս ծրագիրը սկսել է 2015 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *