Մայիսի 2–ին Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայում անցկացվել են վարժանքներ։ Զինծառայողները հայտնաբերել են պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին և հանձնել են ռազմական ոստիկանությանը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքների ժամանակ կիրառվել են «Տիգր», «Թայֆուն» զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր։ Նմանատիպ վարժանքներ անցկացվել են նաև Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ 4–րդ և 7–րդ ռազմաբազաներում։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել են մոտ 1000 զինծառայող։
Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են կատարել նաև ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների մասնակցությամբ։ Պայմանական հակառակորդի ավիացիայի մասսայական հարձակմանը դիմակայել են ՄիԳ–29 կործանիչներն ու Ս–300 զենիթահրթիռային համալիրները։