Թաիլանդի պաշտպանության նախարարությունը ցանկանում է Միացյալ Նահանգներից գնել 6 բազմաֆունկցիոնալ UH-72 A Lakota ուղղաթիռներ, փոխանցում է Defense Aerospace-ը։
Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչություննԱՄՆ Կոնգրեսին արդեն տեղեկացրել է հնարավոր պայմանագրի մասին։
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 77 մլն ամերիկյան դոլար։ Բացի վեց ուղղաթիռներից, Թաիլանդը ցանկանում է գնել նաև դրանց պահեստամասերը, ինչպես նաև օդաչուների ուսուցման ծրագիրը։
UH-72A-ը ստեղծվել է EC145 քաղաքացիական ուղղաթիռի հիմքի վրա և սկսել է սերիական արտադրությունը 2007 թվականին։
Այն կարող է մինչև 10 ուղևոր տեղափոխել, անձնակազմը 1 կամ 2 հոգի է։ Առավելագույն արագությունը 268 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 685 կմ։
UH-72A-ն ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է EADS North America-ն, որը եվրոպական EADS կոնցերնի դուստր ձեռնարկությունն է։