Սիրիայում Ռուսաստանը օրերս ոչ մի զինծառայող չի կորցրել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Սիրիայում զինյալների հետ բախման ընթացքում 4 զինծառայող կորցնելու մասին լուրը։ Ավելի վաղ արաբական Al-MasdarNews-ը հայտնել էր, որ Համա շրջանի հյուսիսում «Ազգային ազատագրման ճակատ» պրոթուրքական կոալիցիայի* զինյալների հետ բախումների ժամանակ զոհվել են ՌԴ ՊՆ զինծառայողներ։

Կոալիցիան ձևավորվել է 2018 թ. ամռանը: Կազմի մեջ են Սիրիայում գործող մի քանի խմբավորումներ, այդ թվում՝ նաև Թուրքիայի աջակցությամբ գործող ու իր կազմում բազմաթիվ թուրքմեններ ընդգրկող «Սիրիայի ազատ բանակի» որոշ փոքր խմբավորումներ, օրինակ՝ «Սիրիայի փրկության ճատակ», «Ջեյշ ալ-Ահրար» և այլն: Հիմնականում գործում են Իդլիբում և Համայում: Պայքարում են Սիրիայի նախագահ Ասադի դեմ։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռուսաստանը օրենք էր ընդունել, որով խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների ընթացքում զոհվածների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք։

2019 թվականի ընթացքում ՌԴ ՊՆ–ն երկու անգամ է հայտնել Սիրիայում իր զինծառայողների մահվան մասին։ Հունվարին զոհվել էր մեկ սպա, իսկ փետրվարին՝ 3-ը։

Նշենք, որ այս տարվա ապրիլի սկզբին «Իսլամական պետություն» խմբավորումը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում ենթադրաբար ռուսաստանցի զինծառայողների մարմիններ։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *