Թուրքիան ուկրաինական հակատանկային կառավարվող հրթիռներ կգնի

Ուկրաինական «Սպեցտեխնոէքպորտ» և թուրքական MKEK ընկերությունը նախնական պայմանագիր ստորագրել են, որով Ուկրաինան Թուրքիային կմատակարարի 120 մմ տրամաչափի «Կոնուս» հակատանկային կառավարվող հրթիռներ։ Հրթիռների արտադրության տեխնոլոգիաների մասնակի փոխանցմամբ պայմանավորված՝ ուկրաինական հրթիռները կարտադրվեն թուրքական ընկերությունում։

Հրթիռը կարող է խոցել թիրախը 5 կմ շառավղի վրա, հագեցած է լազերային նշանառության համակարգով։

Այս մասին հայտնում է «Սպեցտեխնոէքսպորտի» կայքը։ Մատակարարվելու են նաև ղեկավարման հատուկ համակարգեր, որոնց միջոցով հրթիռները ադապտացվելու են թուրքական տանկերին։

Նշվում է, որ պայմանագրի այս տարբերակում հստակեցված են գործարքի արժեքը և մատակարարման ժամկետները։ Իսկ պայմանագրի վերջնական ստորագրումը սպասվում է մոտակա շաբաթներին։

Հիշեցնենք, որ Ուկրաինան արդեն սկսել է ստանալ իր պատվիրած թուրքական«Բայրաքթար» ТВ2 ԱԹՍ-ները, որոնց վրա տեղադրել է թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած MAM-L (Smart Micro Munition) ուղղորդվող հրթիռ։

Ուկրաինական «Կոնուս» հակատանկային հրթիռ
Ուկրաինական «Կոնուս» հակատանկային հրթիռ


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *