ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունն օրերս տեսակետ է հայտնել, որ Լիբանանում բոլոր կողմերը պարտավոր են հարգել ու ընդունել պետության և դրա ինստիտուտների՝ մասնավորապես ԶՈւ հեղինակությունը։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը, Բան Կի-Մունի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն Լիբանանի բանակի դիրքերի վրա գրոհայինների հարձակման առնչությամբ հայտարարել է, որ միջազգային հանրությունն աջակցում է Լիբանանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու կայունությանը։
Ըստ նույն աղբյուրի՝ Նեսիրկեն կոչ է արել Լիբանանի կառավարությանն ու գրոհայիններին հիշել հակամարտությունը կանխելու իրենց պատասխանատվության մասին համագործակցել հանուն պետական միասնության։
Հիշեցնենք, որ Լիբանանի հարավում՝ Սայդա քաղաքում, ռազմական հսկիչ անցակետի վրա հարձակման պատճառով զոհվել է 20 զինծառայող¸ վիրավորվել՝ ավելի քան 100-ը: