Թուրքիայում անցկացվող IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Ստամբուլ մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր՝ մայիսի 1-ին, հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտի համագործակցությունները։

Հիշեցնենք, որ IDEF-2019 ցուցահանդեսը Թուրքիայում մեկնարկել է ապրիլի 30-ին և ավարտվելու է մայիսի 3-ին։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Ադրբեջանական տաղավարում ներկայացված են հրաձգային զինատեսակներ, զինամթերք, արկեր, ականանետ, զրահամեքենաների մակետներ Orbiter 2 կամ Orbiter 1K մահապարտ ԱԹՍ, QFAB-250-LG ավիառումբ՝ համալրված թուրքական Aselsan ընկերության LGK laser լազերային ուղղորդման/նշանառության սարքով: