«Կորնետ» ՀՏՀՀ–ով հագեցած «Կապլանները» անցնել են փորձարկումներ

Ռուսական «Կորնետ» հակատանկային միջոցով հագեցած թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերության արտադրած «Կապլան» ինքնագնաց հակատանկային զրահամեքենայի փորձարկումներն ավարտվել են հաջողությամբ։ Զրահամեքենայի ձևափոխված այս տարբերակը Թուրքիայի ԶՈւ համար է նախատեսված։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշվում է, որ թուրքական բանակը «Կապլան» զրահամեքենաների 2 ձևափոխված տարբերակ է ստանալու․ մեկը հագեցած ռուսական «Կորնետով», մյուսը՝ թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած Omtas միջին հեռահարության հակատանկային հրթիռներով, որոնք վաղուց առկա են թուրքական սպառազինությունում։ Նախատեսվում է, որ թուրքական բանակը «Կորնետով» արդիականացված տարբերակները կստանա մինչև 2019 թվականի վերջ, սակայն չի նշվում, թե քանի միավոր զրահամեքենա է արդիականացվում։

Թուրքական արտադրության Kaplan զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ
Թուրքական արտադրության Kaplan զրահամեքենան՝ համալրված հակատանկային հրթիռներով. նախատիպ

Ինչպես գիտենք, 2016 թվականին Թուրքիան FNSS ընկերության հետ կնքել էր 260 միավոր «Կապլան» հակատանկային զրահամեքենաների գնման պայմանագիր։ 260 միավոր ինքնագնաց հակատանկային համակարգերը, այդ թվում՝ 184 միավոր թրթուռավոր և 76 միավոր անվային ընթացամասով, նախատեսվում էր Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը հանձնել 2020 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *