Ապրիլի 30-ին Թուրքիայում մեկնարկել է ռազմարդյունաբերական IDEF-2019 14-րդ ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Ադրբեջանը, իսկ բացմանը ներկա է եղել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ կայքի՝ Հասանովը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել տարբեր ընկերությունների ռազմարդյունաբերական արտադրանքին: Ի թիվս այլ նմուշների՝ Հասանովը ծանոթացել է թուրքական MilSoft ընկերության մարտի ղեկավարման համակարգին, STM ընկերության «կամիկաձե» KARGU ԱԹՍ-ին և TAI ավիաշինական ընկերության արտադրած Hürjet կործանիչին:
Զաքիր Հասանովը KARGU ԱԹՍ-ի տաղավարում Հասանովը Hürjet-ի խցիկում Զաքիր Հասանովը ծանոթանում է MilSoft ընկերության մարտի ղեկավարման համակարգին
Ինչ վերաբերում է Ադրբեջանական տաղավարին, ապա ներկայացված են հրաձգային զինատեսակներ, զինամթերք, արկեր, ականանետ, զրահամեքենաների մակետներ Orbiter 2 կամ Orbiter 1K մահապարտ ԱԹՍ, QFAB-250-LG ավիառումբ՝ համալրված թուրքական Aselsan ընկերության LGK laser լազերային ուղղորդման/նշանառության սարքով:
