«Ռոսօբորոնէքսպորտը» IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում

Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հյատնել է, որ ներկայումս «Ռոսօբորոնէքսպորտն» ունի  թուրքական ընկերությունների հետ զրահատանկային միջոցների, ուղղաթիռների և այլ ավիացիոն միջոցների համատեղ արտադրության մի շարք ծրագրեր։ Պաշտոնյան, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը։

Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։ Բացի այս Միխեևը նաև մանրամասներ է հայտնել, թե ինչպիսի ներկայացվածություն կունենա «Ռոսօբորոնէքսպորտը» ապրիլի 30–ին Ստամբուլում մեկնարկող ռազմարդյունաբերական IDEF-2019 14–րդ ցուցահանդեսին։

Razm.info–ն արդեն հայտնել էր, որ ցուցահանդեսին, ի թիվս 48 այլ երկրների, մասնակցելու են նաև Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Ֆրանսիան։ Եվ այսպես, «Ռոսօբորոնէքսպորտը» ներկայացնելու է «Կալաշիկով» կոնցեռնի արտադրած ԱԿ–200, ԱԿ–203, ԱԿ–204, ԱԿ–205 ինքնաձիգերը։ «Կալաշնիկովի» 200–րդ սերիայի ինքնաձիգերը ցուցադրվել էին նաև Աբու–Դաբիում անցկացված IDEX–2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

ԱԿ–203 ինքնաձիգ
ԱԿ–203 ինքնաձիգ

IDEF-2019–ին ցուցադրվելու են նաև «Բուրեվեստնիկ» ընկերության արտադրած 30 մմ տրամաչափով 32Վ01 մարտական մոդուլը, ռազմածովային ուժերի համար նախատեսված 76,2 մմ տրամաչափի ԱԿ–176ՄԱ ավտոմատ զենիթահրետանային համակարգը (արտադրող՝ «Արսենալ» մեքենաշինական գործարան)։

ԱԿ–176ՄԱ ավտոմատ զենիթահրետանային համակարգ
ԱԿ–176ՄԱ ավտոմատ զենիթահրետանային համակարգ

«Ռոսօբորոնէքսպորտը» մակետային տեսքով ներկայացնելու է նաև ԲՏ–3Ֆ զրահափոխադրիչը, ՍՈւ–35 կործանիչը, Կամազ–53949 մեքենան, Մուրենա–է դեսանտային կատերը։

ԲՏ–3Ֆ զրահափոխադրիչ
ԲՏ–3Ֆ զրահափոխադրիչ

Ինչպես արդեն նշել էինք, Ռուսաստանը ներկայացնող «Ալմազ–Անտեյ» ընկերությունը IDEF-2019–ին ցուցադրելու է Ս–400 զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգերը, «Բուկ–Մ2Է», «Վիկինգ», «ՏՕՌ–Մ2Է», «ՏՈՌ–Մ2Կ» և «ՏՈՌ–Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերն ու «Տունգուսկա–Մ1» զենիթային թնդանոթա–հրթիռային համալիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *