SIRPI. 2018 թվականի ռազմական ծախսերն աշխարհում

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է զեկույց, որտեղ ընդգրկված են 2018 թվականի ընթացքում համաշխարհային ռազմական ծախսերը, ընդհանուր՝ 1.822 տրիլիոն դոլար։ Ցուցակը 649 միլիարդ դոլարով գլխավորում է ԱՄՆ–ն։

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ամենաշատ ռազմական ծախերը կատարած երկրների ցուցակում ԱՄՆ–ին հաջորդում են Չինաստանը (250 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան (67.6 մլրդ դոլար), Հնդկաստանն (66.5 մլրդ դոլար) ու Ֆրանսիան (63.8 մլրդ դոլար)։ Այս 5 երկրների ցուցանիշները միասին կազմում են համաշխարհային ռազմական ծախսերի 61.1 %, իսկ ԱՄՆ–ն ու Չինաստանը միասին ռազմական ոլորտում ծախսել են գրեթե այնքան, ինչքան մնացած երկրները միասին վերցրած՝ ընդհանուր ծախսերի 49.9 %–ը։

Ռուսաստանը այս տարի դուրս է մնացել հնգյակից և 61.4 միլիրադ դոլար ցուցանիշով 6–րդն է։ Թուրքիան 19 միլիարդով 15–րդ տեղում է (2017 թվականին կրկին 15–րդն էր, բայց 18.2 մլրդ ցուցանիշով), իսկ Իսրայելը 15.9 միլիարդ դոլար ցուցանիշով 17–ն է:

Ըստ SIRPI–ի՝ 2018 թվականին 2017 թվականի հետ համեմատած ռազմական բյուջեի ամենաշատ տոկոսային աճ գրանցած երկրների մեջ Հայաստանը երրորդն է։ Ցուցակում մեր երկիրը 609 միլիոն դոլար ռազմական ծախսով ապահովել է 33% ծախսերի աճ (2017 թվականի հետ համեմատած)։ Սակայն հարկ է նշել նաև, որ 2017 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի պաշտպանական բյուջեն հաստատելու ժամանակ, ընդունվել էր օրինագիծ, որով պաշտպանական բյուջեին 511 միլիոն դոլար էր հատկացվում։

2017 թվականի համաշխարհային ռազմական ծախսերին կարող եք ծանոթանալ այս հոդվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *