Ապրիլի 26-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով: Վարժանքներին հետևել են ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և ՀՀ ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Այս մասին հայտնում Է Արցախի ՊԲ կայքը:
Վարժանքներն անկացվել են մարտականին հնարավորինս մոտեցված պայմաններում: Ներգրավվել են տարբեր զորատեսակներ, այդ թվում՝ հրետանային առանձին ստորաբաժանումներ և զրահատանկային ուժեր: