Ապրիլի 26-ին հրդեհ է բռնկվել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի «Կռասմաշ» գործարանի տարածքում: Գործարանը ՌԴ հրթիռաշինական խոշոր կենտրոններից է:
Սոցցանցերում հրապարակվել են այրվող գործարանից կադրեր: Դատելով հրապարակված կադրերից հրդեհը դեռևս սահմանափակվում է գործարանի բլոկներից մեկով: Ըստ ՌԴ ԱԻՆ-ի՝ հրդեհվում է գործարանի սառցարանային սարքերի արտադրամասը՝ 5 հազար քառակուսի մետր տարածքով:
Նշենք, որ «Կռասմաշ» գործարանում են արտադրվում բալիստիկ և միջմայրցամաքային հրթիռներ, մասնավորապես՝ «Սարմատը», որը ՌԴ նախագահը, ի թիվս այլ զինատեսակների, ներկայացրել էր նախորդ տարվա մայիսին: