«Բումերանգ» ՀՄՄ–ն պետական փորձարկում կանցնի

Ռուսական արտադրության «Բումերանգ» անվավոր պլատֆորմով հետևակի մարտական մեքենաները պետական փորձարկում կանցնեն 2019 թվականին։ Այս տարի կսկսվեն նաև «Տիգր Next» զրահամեքենաների գործարանային փորձարկումները։

Այս մասին հայտնել է զրահամեքենաներն արտադրող «ՎՊԿ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին: Փոխանցում է «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։

Ինչպես հայտնի է՝ «Բումերանգի» պլատֆորմի վրա ստեղծված մարտական մեքենան առաջին անգամ ցուցադրվել էր 2015 թվականին: Այն զինված է 30մմ տրամաչափով 2A42 հրանոթով, հակատանկային կառավարվող հրթիռներով և 7.62 մմ գնդացիրով։ Դեռևս 2013 թվականին հայտարարված էր, որ ապագայում ռուսական զրահամեքենաները արտադրվելու են «Բումերանգը», «Կուրգանեց» և «Արմատա» պլատֆորմների վրա։

«Բումերանգ» հետևակի մարտական մեքենա
«Բումերանգ» հետևակի մարտական մեքենա

Ալեքսանդր Կրասովիցկին նաև տեղեկություններ է հայտնել «Տիգր» զրահամեքենաների նոր սերնդի՝ «Տիգր Next» տարբերակի մասին։ Պաշտոնյան մասնավորապես հայտնել է, որ «Տիգր Next» մեքենաները կցուցադրվեն «Բանակ-2019» ֆորումի ժամանակ, ինչից հետո կսկսվեն դրա գործարանային փորձարկումները։

«Տիգր Next»–ի մշակման նախագծի մասին հայտնի էր 2017 թվականին, երբ Ռուսաստանը փորձակոնստրուկտորական աշխատանքների համար միջոցներ էր տրամադրել արտադրողին։ «Տիգր» զրահամեքենաներ կան նաև Հայաստանի ԶՈւ սպառազինության մեջ։ Ինչպես նաև «Տիգր» մեքենաներ նախատեսված էր գնել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի  շրջանակներում։

ՀՀ ԶՈւ «Տիգր» զրահամեքենան՝ 2011 թ. Երևանի զոհահանդեսի ժամանակ
ՀՀ ԶՈւ «Տիգր» զրահամեքենան՝ 2011 թ. Երևանի զոհահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *