Ապրիլի 22–ին Ուզբեկստանի Ջիզակ շրջանում, «Ֆորիշ» լեռնային զորավարժարանում մեկնարկում է «Ընկերակցության վահան – 2019» կոչվող Ուզբեկստան–Թուրքիա–Պակիստան առաջին համատեղ հատուկ–մարտավարական զորավարժությունը։
Այս մասին հայտնում է Ուզբեկստանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ զորավարժությունը տևելու է մինչև ապրիլի 27–ը։
Զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչները Ուզբեկստան են գնացել ապրիլի 20–ին։ Արդեն ապրիլի 21–ին տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների միջև հանդիպումներ՝ զորավարժության օրակարգը հստակեցնելու համար։