Ապրիլի 21–ին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատար է նշանակել բրիագադային գեներալ Հոսեյն Սալամիին։ Նրան միաժամանակ տրվել է գեներալ–մայորի կոչում։
Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Սալամին նախկինում ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ էր և այժմ այս պաշտոնում փոխարինում է Մուհամմադ Ալի Ջաֆարիին։
Իրանի զինված ուժերի մամուլի խոսնակ Աբոլֆազլ Շեքարչին մեկնաբանելով ԻՀՊԿ հրամանատարի փոփոխությունը, հայտարարել է, որ Սալամիին այս պաշտոնում նշանակելը «հուժկու պատասխան էր թշնամիներին [ԱՄՆ–ին – Ռազմինֆո խմբ.]»։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին որոշում ընդունեց ԻՀՊԿ–ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ ընգրկելու մասին։ Ի պատասխան՝ Իրանը ահաբեկչական կառույց ճանաչեց Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը: