Թուրքիայում շարունակվում են զինվորականների ձերբակալությունները

Ապրիլի 22–ին Անկարայի հանրապետական դատախազությունը Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպություն» համարվող գյուլենականների (Թուրք.՝ FETÖ) հետ կապի համար լիազորել է ձերբակալել ցամաքային ուժերի 50 ենթասպայի, որից 35–ը` գործող։

Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը։ Աղբյուրը նշում է, որ ձերբակալվածներից 13–ը հայտնաբերվել են Անկարայում, ևս 24 նահանգում ձերբակալությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները սկսել են 2016թ. հուլիսի 15–ի լույս 16–ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ձերբակալվածները մեղադրվում են հեղաշրջման կազմակերպիչների հետ կապի համար։

Գյուլենականները համարվում են ԱՄՆ–ում կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները։ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը Գյուլենն էր կազմակերպել՝ ուժային կառույցներում ստեղծելով իր «ահաբեկչական բջիջները»։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *