Ապրիլի 22–ին Արցախում ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, այդ թվում՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել են նախագահ Բակո Սահակյանին:
Նշենք, որ ՀՀ պատվիրակությունը Արցախ է մեկնել ապրիլի 19–ին, որտեղ հաջորդ օրը մասնակցել է բանակի շտաբում ընթացող հավաք-պարապմունքներին:
Ըստ ՊՆ կայքի՝ կազմակերպվել է այցելություն բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները: Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը և Կարեն Աբրահամյանը եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում: ՀՀ պատվիրակության անդամները այցելել են նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս: