«Լոտոս» ինքնագնաց հրետանին սերիական արտադրության կդրվի. «Ռոստեխ»

«Դիպուկ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական կենտրոն» (ռուս.՝ ЦНИИТОЧМАШ) ընկերության արտադրած 120 մմ «Լոտոս» ինքնագնաց հրետանին (2C42) 2020-ին կդրվի սերիական արտադրության։ Այս մասին հայտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիան։ 

«Լոտոս» ինքնագնաց հրետանին ստեղծվել է փոխարինելու օդադեսանտային ուժերի և ծովային հետևակի սպառազինության մեջ գտնվող 2C9 «Նոնա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգերին և դրա արդիականացված 2C9-1 ու 2C9-1M տարբերակներին։

Հատկանշական է, որ արտադրող ընկերությունը մինչև «Լոտոսի» նախագիծը ստեղծելը հայտարարել էր, որ «Նոնա-Ս» ինքնագնաց հրետանիներին պիտի փոխարինի «Զաուրալեց-Դ» ինքնագնացը, սակայն ՌԴ ՊՆ-ն փոխեց ծրագիրը և «Զաուրալեց-Դ»-ի փոխարեն սկսվեցին «Լոտոսի» նախագծման աշխատանքները։ Հայտնի է նաև, որ «Լոտոս» ինքնագնաց հրետանին ցուցադրվելու է «Армии-2019» ֆորումի ժամանակ։

«Լոտոսի» արտադրման ժամկետների և պետական փորձարկումների մասին «Ռոստեխը» դեռևս 2017 թվականին էր հայտարարել, իսկ այս տարվա ապրիլին արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բակովը ևս մեկ անգամ հաստատեց նախանշված ժամկետները։ Ըստ պաշտոնյայի՝ «Լոտոսը» այս տարի կանցնի պետական փորձարկումները և 2020 թվականին կանցնի սերիական արտադրության։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *