Ապրիլի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովին:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: Քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին էլ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը, այն ժամանակ Դվորնիկովը չէր եղել հանդիպմանը: