Ապրիլի 16-ին Թուրքիա էր մեկնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որտեղ նա հանդիպել էր երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» լրատվակայքը։ Հանդիպումների և քննարկումների ավարտից հետո Լուկաշենկոն և Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են, որ երկու երկրների միջև կնքվել է տարբեր ոլորտների վերաբերող 6 պայմանագիր։
Բելառուսի պատվիրակության կազմում է եղել նաև պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոն, ով էլ այս ոլորտում համագործակցության շուրջ պայմանագիր է կնքել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրի հետ։