«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը ապրիլի 5-11–ը Թուրքիայի ժանդարմերիային է մատակարարել երկու միավոր «ԱՆՔԱ–Ս» անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նախատեսվում է մատակարարել ևս չորսը։
Այս մասին գրում է «ՏՌՏ հաբեր» լրատվակայքը, նշելով, որ TAI ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) միջև 6 միավոր ԱԹՍ–ի մատակարարումը նախատեսող գործարքը կնքվել է 2018թ. հոկտեմբերին։

Ըստ աղբյուրի մնացած 4 ԱԹՍ–ն Ժանդերմերիային կմատակարարվի այս ամռանը։ Ժանդարմերիայի համար նախատեսված ԱԹՍ–ների փորձարկումներն անցկացվել են մարտ ամսին։
Նշենք, որ TAI ընկերությունն այս ԱԹՍ–ները մատակարարում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերին։ Ըստ թուրքական աղբյուրի՝ հունվարի դրությամբ ՌՕՈւ սպառազինությունում կար 10 միավոր «ԱՆՔԱ–Ս» ԱԹՍ։
«Անքա» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերը՝
- Իրանի երկարությունը – 8մ,
- Թևերի բացվածքը – 17,3 մ,
- Գործողության շառավիղը ուղիղ տեսանելիության պայմաններում– 200 կմ,
- Թռիչքային զանգվածը – 1600 կգ,
- Վառելիքի զանգվածը – 250 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը – 200 կգ,
- Շարժիչը – 114 կՎտ հզորությամբ, 2 մխոց, տուրբո Thielert Centurion 2,0,
- Առավելագուն արագությունը – 217 կմ/ժ,
- Սովորական արագությունը – 140,7 կմ/ժ,
- Թռիչքի առաստաղը – 9144 մ,
- Թռիչքի առավելագույն տևողությունը – 24-32 ժամ,
- Բազային ռադարը – Ասելսան Սար (Aselsan Sar):
- Թևերի մակերեսը – 13,6մ²:
«Անքա» ԱԹՍ-ի վրա տեղադրված է 6 տարբեր տրամաչափի հրթիռ, այդ թվում՝ 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և 2 միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռներ: