ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Արտակ Դավթյանի հետ միասին պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
Հավելենք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան նույնպես մտնում է հարավային ռազմական շրջանի կազմում։
Հիշեցնենք, որ այս օրերին աշխատանքային այցով Ռուսաստանում են ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Նրանք մասնակցելու են ԱՊՀ գործունեության շրջանակներում անցկացվող նիստերի։