ԱՄՆ ՌԾՈւ-ն օրերս ստացել է F-35C Lightning II առաջին տախտակամածային կործանիչը։
Defense News-ը տեղեկացնում է, որ այս ինքնաթիռը նախատեսված է օդաչուների պատրաստման համար։ Հունիսի 22-ին CF-6 կողային համարով կործանիչը, թռիչք կատարելով ԱՄՆ ԶՈւ Տեխասի Ֆորտ-Ուորտ ավիաբազայից, ժամանել է Ֆլորիդայի Էգլին ավիաբազա՝ շահագործման տրվելով 101-րդ կործանիչային էսկադրիլիային (VFA-101): Դրա հիման վրա կազմավորվող նոր էսկադրիլիան զբաղվելու է ԱՄՆ ԶՈւ օդաչուների անձնակազմի վերապատրաստմամբ։
Նշենք, որ նոր կործանիչի վրա ժամանակին առկա բոլոր բացթողումներն ու թերացումները շտկվել են։ Համաձայն նույն աղբյուրի՝ ինքնաթիռն ունակ է թռիչք ու վայրէջք կատարել սավառնակակիր նավի տախտակամածին, մինչդեռ ավելի վաղ փորձակվող F-35-ը թերացումներ ուներ վայրէջքի ժամանակ։
Defense News-ը շեշտում է՝ չնայած ԱՄՆ ՌԾՈւ-ին F-35C մոդելի սերիական մատակարարման գործընթացի մեկնարկին՝ ինքնաթիռի օպերատիվ պատրաստության մասին դեռևս չի հայտարարվել։ Ներկայումս Lockheed Martin արտադրող ընկերությունը փորձում է ավարտին հասցնել կործանիչի վերամշակումը, մասնավորապես կատարելագործվում է ծրագրային ապահովումը, սաղավարտի դիսփլեյին տեղեկության փոխանցման համակարգն ու վայրէջքի կեռը։
Ըստ գործող գրաֆիկի՝ F-35C տախտակամածային կործանիչը վերջնականապես կհանձնվի ԱՄՆ ԶՈւ շահագործման 2019-ի փետրվարին։