Հունիսի 24-ին ՊՆ համալիրում հանդիպում է եղել ՊՆ բարձրաստիճան սպաների և ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչների միջև:
Հանդիպման նպատակն էր «ՀՀ ԶՈՒ հայեցակարգերի և օպերատիվ պլանավորման, դասընթացների և ուսումնական ծրագրերի մեջ միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման լավագույն փորձը և մոտեցումները» խորագրով քննարկումների անցկացումը։
Այս մասին փոխանցում են ՊՆ մամուլի ծառայությունից։