Ինչպես տեղեկացնում է Flightglobal-ը, օդանավ արտադրող Airbus եվրոպական կոնցերնը փորձարկել է A400M ռազմափոխադրիչ ինքնաթիռի ինքնապաշտպանության համակարգը։ Փորձարկման ընթացքում ինքնաթիռն արձակել է բազմաթիվ կեղծ տաք թիրախներ, որոնք կատարել են զենիթա-հրթիռային համակարգերից պաշտպանող դեր։
Ներկայիս դրությամբ կեղծ թիրախների օգտագործման մեխանիզմը A400M-ում վերջնականապես կտեղադրվի SOC1 ծրագրային ապահովման կիրառությունից հետո:
2013 թվականի մարտին սերիական արտադրության ռազմախոխադրիչի A400M-ի առաջին թռիչքն էր։ Այս ինքնաթիռը, որը ստացել է MSN7 կողային համարը, կառուցվել է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի պատվերով։ Ինչպես և ենթադրվում է, ինքնաթիռը ֆրանսիացիներին կհասնի այս տարվա հուլիս ամսին։
Airbus-ը A400M-ի բոլոր հիմնական փորձարկումներն արդեն արել է։ A400M-ի մշակումը սկսվել է դեռ 2000-ականներից։ Այս նախագիծը ֆինանսավորել են Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Բելգիան, Մալազիան, Լյուքսենբուրգը։
Ըստ հաշվարկների՝ այս պետություններին հասնելու է 174 ինքնաթիռ, որի տրամադրումը հետաձգվում է արդեն երեք տարի։
A400M ինքաթիռը ստացել է «Գրիզլի» Grizzly անվանումը։ Այն կարող է զարգացնել 790 կմ/ժ։ Ինքաթիռը նախատեսված է մինչև 38 տոննա զանգվածով բեռներ տեղափոխելու համար։ Առաջին 4 ինքնաթիռները կտրամադրվեն Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին։