Ադրբեջանում վարժանքներ են անում հրթիռահրետանային ստորաբաժանումները

Ապրիլի 11-ին մարտական կրակով պլանային վարժանքներ են արել Ադրբեջանի հրթիռահրետանային զորամասի ստորաբաժանումները:

Այս մասին գրում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Հրապարակվել են նաև վարժանքների կադրերը, որոնցում երևում են 152 մմ «Գիացինտ Բ»  ինչպես նաև 120 մմ Դ-30 քարշակվող հաուբիցներ։

«Գիացինտ–Բ» քարշակվող հրետանին Ադրբեջանում հրթիռա–հրետանային ստորաբաժանումների վարժաներին
«Գիացինտ–Բ» քարշակվող հաուբիցի մարտկոցը  Ադրբեջանում հրթիռա–հրետանային ստորաբաժանումների վարժաներին

Հիշեցնենք, որ կրկին մարտական պատրաստության ծրագրի համաձայն ապրիլի 8-ին մարտական կրակով վարժանքներ էին անցկացնում Ադրբեջանի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռները։ Վարժանքների կադրերում երևում էին Մի–24Պ և Մի-35 հարվածային ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *