Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Wikileaks թվիթերում հայտնում է, որ Ասանժը դուրս չի եկել իր քաղաքական ապաստարանից՝ դեսպանատան տարածքից, դեսպանն է հրավիրել բրիտանական ոստիկնությանը։
Նշենք, որ վերջերս Ասանժը խնդիրներ է ունեցել Էկվադորի դեսպանատան հետ, կողմերը իրար մեղադրել են պայմանավորվածություններ խախտելու համար։ Դեսպանությունը անցած տարի Ասանժին զրկել էր համացանցից և այցելություններից՝ նշելով, որ Ասանժը խախտել է այլ երկրների ներքին գործերին չխանվելու պայմանը։ Ասանժը սպառացել էր դատի տալ դեսպանությանը։
Ասանժի նկատմամբ Շվեդիան հետախուզում էր հայտարարել, և նա 7 տարի խուսափելով ոստիկանությունից չի լքել Էկվադորի դեսպանատունը։ Լրագրողը հետախուզվում է նաև Միացյալ Նահանգներում, որտեղհամարվում է երկրի թշնամի։
URGENT
— WikiLeaks (@wikileaks) 11 апреля 2019 г.
Julian Assange did not "walk out of the embassy". The Ecuadorian ambassador invited British police into the embassy and he was immediately arrested.
Ասանժը Վիկիլեքս կայքի հիմնադիրն է։ Կայքը տարիներ շարունակ հրապարում է բազում գաղտնի, սկանդալային փաստաթղթեր, տեսանյութեր, ձայնագրություններ, նամակագրություններ տարբեր թեմաներով։
BREAKING: A high level source within the Ecuadorian state has told @WikiLeaks that Julian Assange will be expelled within "hours to days" using the #INAPapers offshore scandal as a pretext”and that it already has an agreement with the UK for his arrest.https://t.co/adnJph79wq
— WikiLeaks (@wikileaks) 4 апреля 2019 г.