Ռուսաստանը հնարավոր է երկարաձգի Հնդկաստանի՝ Տ-90 տանկեր արտադրելու լիցենզիան

Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել և ընդարձակել Հնդկաստանում Տ-90 ընտանիքի տանկերի արտադրությունը՝ պայմանավորված Հնդկաստանի՝ տանկերի նոր խմբաքանակ գնելու որոշմամբ։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործացկության դաշնային ծառայությունը*։

*Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործացկության դաշնային ծառայությունը երկրի գործադիր իշխանության մարմինն է, որը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ռազմատեխնիկական համագործակցության համակարգումն այլ երկրների հետ։

Մի քանի օր առաջ Հնդկաստանի կառավարությունը հաստատել էր Ռուսաստանից 2 մլրդ դոլարի 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի գնման հայտը։ Պայմանագիրը, սակայն, դեռ չի կնքվել, և այս պահին պարզ չէ՝ Հնդկաստանին պատրաստի տանկեր են տրամադրվելու, թե՞ բաղադրիչներ` դրանք արտոնագրով հավաքելու համար։

2017-ին ծառայության ղեկավարի տեղակալը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայնել է երկարաձգել Հնդկաստանում Տ-90Ս տանկերի արտադրման արտոնագիրը։ 

2001-ին Հնդկաստանը Ռուսաստանի հետ կնքել է 1 մլրդ ԱՄՆ դոլարի պայմանագիր, որով հնդկական գործարաններում արտոնագրով 1000 Տ-90 տանկեր արտադրելու իրավունք է ստացել։ Հնդկաստանում արտադրված առաջին տանկերը զինված ուժերին են տրամադրվել 2009-ին։

Տ-90 տանկը Հնդկաստանում․Նկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *