ԵԱՀԿ դիտարկում Ակնայից արևելք

Ապրիլի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։

Այս մասին հայտնում է Արցապի ԱԳՆ–ն։

Արցախի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Յուրի Դուդչենկոն (Ռուսաստան):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսհարդը (Շվեյցարիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Ադրբեջանի ՊՆ–ն իր հերթին հայտնում է, որ դիտարկումը եղել է պլանային։

Ավելի վաղ՝ երեկ՝ ապրիլի  9-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *