Թուրքիան Ս–400-ները կարող է նախատեսվածից շուտ ստանալ. Էրդողան

Ապրիլի 9-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական Ս–400 զենիթահրթռիային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կարող են հասնել նախատեսված ժամկետից՝ հուլիսից շուտ։ 

Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» թերթի կայքը, նշելով, որ Էրդողանը մի քանի հարցի է պատասխանել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից հետ վերադառնալիս՝ ինքնաթիռում։ 

« Ուր գնում ենք բոլորը Ս-400–ների մասին են հարցնում, մենք էլ ասում ենք «մենք այդ գործը արդեն վերջացրել ենք … »։ Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը նախատեսվում էր մատակարարել հուլիսին, բայց կարող է և ավելի շուտ լինել։ … »,– մասնավորապես նշել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ–ն Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման համար Թուրքային դուրս թողնի F–35-երի ծրագրից, ապա Թուրքիան կարող է անհրաժեշտ ինքնաթիռները այլ երկրներից գնել։ Հնարավոր տարբերակներ են ռուսական Սու–34 ու Սու–35 ինքնաթիռներն են։ Այս ինքնաթիռների հնարավոր գնման մասին հարցին Էրդողանը ոչ հստակ պատասխան է տվել, պարզապես նշելով, որ Թուրքիան «փորձում է Ռուսաստանի հետ ուժեղացնել իր հարաբերությունները»։

Էրդողանը ինքնաթիռում Մոսկվայից վերադառնալիս մի քանի հարցի է պատասխանել
Էրդողանը ինքնաթիռում Մոսկվայից վերադառնալիս մի քանի հարցի է պատասխանել

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Սիրիայում իրավիճակին ու հայտարարել, որ ԱՄՆ գլխավորությամբ մի քանի ուժեր իրենց մեղադրում են «քրդերին սպանելու համար».

« … Մենք քրդերի հետ խնդիր չունենք։ Մեր խնդիրը ահաբեկչական կազմակերպությունների հետ է։ YPG-ն բացահայտ ահաբեկչական կազմակերպություն է»,–ասել էր Էրդողանը։

Հիշեցնենք, որ 2017թ. Ռուսաստանի հետ Ս–400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ կնքած պայմանագրից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դեմ արտահայտվեցին, պնդելով, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող գնել ռուսական համակարգերը, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։ Դրա փոխարեն Թուրքիային առաջարկվեց ամերիկյան Patriot համակարգերը, որոնց գնման համար Թուրքիան պահանջում է իրեն հարմար պայմաններ։ 

Ապրիլի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ կասեցնում է F-35-երի համար նախատեսված սարքավորումների մատակարարումը Թուրքիային։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ դադարեցվել են նաև թուրք օդաչուների մարզումներ, սակայն Պենտագոնը հերքեց այս լուրը։ 

Մինչ այդ՝ Փետրվարի 21–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր որոշում մինչև նոյեմբերի 1–ը F-35 կործանիչների Թուրքիա մատակարարումն արգելափակելու մասին։ Արդեն մարտի վերջին ամերիկացի մի քանի սենատոր նախագիծ առաջարկեցին Թուրքիային կործանիչների մատակարարումը այնքան ժամանակ արգելափակելու մասին, մինչև Թուրքիան կհրաժարվի Ս-400-ներից։

Չնայած ամերիկյան սպառնալիքներին, Թուրքիան շարունակում է պնդել, որ չի հրաժարվելու ռուսական համակարգերից, քանի որ ունի դրանց կարիքը։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *