Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու «Կալաշնիկով» կոնցերնը կնքել են 3 տարվա մատակարարման պայմանագիր, ըստ որի պաշտպանական գերատեսչությունը մինչև 2021 թվականը կստանա 150 հազար միավոր ԱԿ–12 և ԱԿ–15 ինքնաձիգեր։
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Պայմանագրի արժեքի մասին տեղեկություններ չկան, սակայն նշվում է, որ տարեկան մատակարարվելու է 50 հազար միավոր։
ԱԿ–12 և ԱԿ–15 ինքնաձիգերը ստեղծել են նոր սերնդի «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։ Ինքնաձիգերի արտադրությունը սկսվել է դեռ 2011 թվականի կեսերից։
2013 թվականին դրանք անցել էին փորձարկում, որը ըստ տեղեկությունների՝ տապալել էին՝ ինքնաձիգի դիպուկության հետ կապված թերությունների պատճառով, պետությունն անգամ հրաժարվել էր ֆինանասավորել պետական փորձարկումները։ Այնուհետև զենքերը պետական փորձարկում անցել են 2015 թվականին։ 2018 թվականի հունվարին ինքնաձիգերը համալրեցին ՌԴ ԶՈւ սպառազինությունը:
2019 թվականի հունվարին էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ–ն նույնպես գնել է ԱԿ–12 (50միավոր) տեսակի ինքնաձիգ՝ դառնալով ինքնաձիգի, բացի Ռուսաստանից, առաջին գնորդը։