ՀՀ ԶՈւ-ն գրոհային ստորաբաժանումներ կազմավորելու փուլում է․ փոխնախարար. Aravot.am

Հայաստանի զինված ուժերը այս պահին նոր գրոհային ստորաբաժանումներ է ձևավորում։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Մենք այդ փուլում ենք, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով մեր տեսլականը դրան է միտված: Որպես ագրեսիա ընկալելը միամտություն է, միգուցե մեր հակառակորդները չեն խորանում, ինչ է ասել ՊՆ նախարարը, կտրտված են մեկնաբանում: Ինչպես վարչապետն էլ ասաց, մենք կարող ենք պարտադրել այդ խաղաղությունը և ՊՆ նախարարի ասածը դրան է միտված»:»,– Aravot.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես ասել է փոխնախարարը։

Գրոհային ստորաբաժանումների թվի ավելացման մասին ավելի վաղ՝ մարտի վերջին, հայտնել էր պաշտպանության նախարարը։ 

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *