«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը Թուրքիայի զինված ուժերին է մատակարարել ևս երկու միավոր T129 Atak ուղղաթիռ։ Այժմ Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում կա 45 միավոր Atak հարվածային ուղղաթիռ։
Մատակարարման մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը։
Նշենք, որ թուրքական այս ընկերությունը ապրիլի 2-5–ը իր Atak ուղղաթիռը ցուցադրել է Բրազիլիայում կայացած LAAD-2019 ավիացուցահանդեսի ընթացքում։
Հիշեցնենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։
T-129 Atak հարվածային ուղղաթիռի մարտավարա–տեխնիկական բնութագիրը.
- Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
- Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
- Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
- Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
- Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ: