Ադրբեջանում զինվոր է մահացել

Ադրբեջանական կայքերը գրում են, որ այսօր՝ հունիսի 24-ին ժամեր առաջ, քաղցկեղից զինվոր է մահացել։

Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Թուրալ Քասիմովը, համաձայն վերջինիս ազգականներից մեկի՝ Վալիխան Քասիմովի, անցյալ տարվա հոկտեմբերից հիվանդ էր քաղցկեղով, սակայն նյութական միջոցների բացակայության պատճառով Թուրքիայում ու Իսրայելում համապատասխան բուժում ստանալու փոխարեն զինվորին բժշկական օգնություն էր ցուցաբերվում Արյան փոխներարկման ինստիտուտում։

Զինվորը մահացել է վաղ առավոտյան. Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, այլ մանրամասներ հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *